ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Բաց նամակ՝ հանուն խաչի և արժանապատվության

Բաց նամակ՝ հանուն խաչի և արժանապատվության
28.06.2025 | 16:00

Այս օրերին, երբ Հայրենիքը ցնցվում է ներսից, երբ պետականության հիմքերը փլուզվում են մի ձեռքով ստորագրվող պարտադրանքներով, մյուսով՝ սրբության վրա հարձակումներով, մենք չենք կարող մնալ լուռ։

Որոշ մեկնաբաններ, վերլուծաբաններ ու նույնիսկ հավատացյալներ սկսել են կոչ անել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հրաժարական տալ։

Կոչ՝ հանուն «հասարակական խաղաղության», «խնդիրը չսրելու», «եկեղեցու հեղինակությունը փրկելու»։

Բայց եկեք չմոլորվենք։

Այս կոչը խաղաղության անունից հնչեցվում է ճակատային պատերազմի պահին։

Իսկ պատերազմը հենց եկեղեցու դեմ է՝ վարկաբեկելու, սրբությունները ժխտելու, հավատը խլելու, ինքնության վերջին ամրոցն աղավաղելու։

Այս համատեքստում կաթողիկոսի հրաժարականը խաղաղության արարք չէ։ Դա պարտության միաձայնեցում է։ Դա բարոյական կապիտուլյացիա է՝ նախքան հոգևոր գահի նվաճումը։

Պատմության դատաստանը անխուսափելի է՝ հատկապես նրանց համար, ովքեր պետական բռնության ներքո լուռ կամ ակամա հող են նախապատրաստում ազգային եկեղեցու կազմաքանդմանը։

Մենք կարող ենք քննադատել հոգևորականներին։ Կարող ենք բազում ցավոտ հարցեր ուղղել ԱՀԹ-ին։

Բայց ոչ մի քննադատություն չպետք է վերածվի ազգային հիմքի վրա կատարված վերջին խաչի պղծման։

Եկեղեցին, որպես կառույց, այսօր պաշտպանություն է, ոչ թիրախ։

Եկեղեցին՝ որպես հավատքի մարմնացում, այսօր պատնեշ է, ոչ՝ զոհաբերվելիք մանրադրամ։

Ովքե՛ր ուզում են իսկական խաղաղություն, թող առաջին հերթին կանգնեն սեփական խղճի առաջ ու հարց տան՝

արդյո՞ք չեն նպաստում, որ ժողովուրդն աստիճանաբար ընտելանա ապաքաղաքականացած, ապահոգևորացված, ինքնություն չունեցող մի վիճակի։

Խաղաղություն չկա առանց արժանապատվության։

Խաչը՝ հանձնելու առարկա չէ։

Մարի Գ.

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ